Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բանանը` որպես մատչելի և անվնաս հակադեպրեսանտ.1in.am

Բանանը` որպես մատչելի և անվնաս հակադեպրեսանտ.1in.am

Բանանը ո՛չ միայն համեղ ու էժան միրգ է, այլև ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, հայտնում է hronika.info-ն: Այն պարունակում է B1, B2, B3, B9, A, PP, C և E վիտամիններ, ինչպես նաև մեծ քանակությամբ միկրո- և մակրոտարրեր՝ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ցինկ, պղինձ, ֆոսֆոր և նատրիում: Այդ բոլոր օգտակար նյութերը միասին օրգանիզմին հաղորդում են էներգետիկ լիցք՝ ստիպելով ավելի լավ զգալ և աշխատել:

Բանանն արագ բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, որը հատկապես կարևոր է ակտիվ ֆիզիկական և մտավոր աշխատանքի համար:

Բժիշկները լյարդի և երիկամների խնդիրներ ունեցողներին խորհուրդ են տալիս ամեն օր բանան օգտագործել: Այն օգնում է նաև հիպերտոնիայի, աթերոսկլերոզի, այրոցքի և փորկապության դեպքում:

Ապացուցված է, որ բանանը նաև ակտիվ հակադեպրեսանտ է, հանգստացնում է նյարդային համակարգը և կարգավորում քունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. hronika.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ